Posted in Դաստիարակի օրագիր

Միքայելը իսկական մարտիկ է

 

Ամենաարևոտ օրվա ամենաբարի ամպիկի գույն ունեցող աչքերով Միքայելը իսկական մարտիկ է։ Զրնգուն, բարի, լուսավոր ներաշխարհով և այդքան տոկուն բնավորությամբ Միքայելին անհնարին է ստիպել, անգամ համոզել որև է բան անել կամքին հակառակ։ Նա սիրում է սիրել, իսկ հարգանքին կարող են արժանանալ միայն նրանք, ովքեր ունեն առավելություններ իր իսկ հանդեպ։ Էմոցիաները Միքոի թույլ տեղն են ։ Երբեմն քարանում է և դեմքին սառը դիմակի արտահայտություն տալիս, անհանգստանալով թե կբացահայտվի իր իսկ թույլ տված սխալը վարքագծի մեջ։ Որովհետև վախենում է թե կպակասի դիմացինի սերը,դրական վերաբերմունքը իր իսկ հանդեպ։ Քննադատությունը, նկատողությունը վերացնում են Միքայելին, փակում բոլոր ճանապարհները դեպի սիրտ, ուղեղ և լսողունակություն։ Այդքան ուժեղ, բարի, լուսավոր, հումորի զգացումով Միքայելը գիտի սիրել, գնահատել և մերժել։ Պարտեզի իր խմբում լավագույն ֆուտբոլ խաղացողն է ։

Posted in Դաստիարակի օրագիր

Սիրում եմ երբ Դանթեն ժպտում է

Դանթեն ծով համբերությամբ, հուզական աշխարհով, երգեցիկ խոսակցականով տղա է։ Ինքնամփոփ չէ,պարզապես սիրում է տրվել իր խորը, դասավորված ներաշխարհի նախասիրություններին։Դանթեն սիրում է խոսել աստղիկ աչքերով, պատված խիտ թարթիչներով։ Նա կամ համաձայնում է ասածիդ, կամ էլ իջեցնելով թարթիչները հեռանում, գնում է։ Ազնիվ է, ճիշտը բարձրաձայնելով է օգնության կանչում։ Սիրում եմ հետևել Դանթեի չարաճճիություններին, հստակ երևում է թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը, որը գծված է ընտանիքում։ Չափից դուրս զգայուն է, երաժշտական։ Սիրում եմ երբ Դանթեն ժպտում է՝ դրա համար էլ նրան հաճախ եմ գրկում։

Posted in Դաստիարակի օրագիր

Ալեքսա՝շշուկ աղջիկ,աղմկոտ աշխարհում

Ալեքսան ամեն առավոտ գալիս է պարտեզ՝ հետը բերելով իր մեծ սև աչքերը, որոնք միշտ ամեն վայրկյան արտահայտում են զարմանք, ինչ-որ տեղ՝ սարսափ,անսպասելիի սպասում և սեր՝ ցածրաձայնության , շշուկի հանդեպ։ Խաղաղ, զգայուն, հետևողական, վարվեցողության արվեստին տիրապետող այս աղջնակը չափից դուրս ուշադիր է աշխարհի, ձայների, գույների նկատմամբ։Ուշադիր լինելու դեպքում նկատելի է թե որքան դժվարությամբ է բաց թողնում իր փոքրիկ, միշտ սառը ձեռքը ծնողի մեծ կարծում եմ տաք ափի միջից։ Մեր բնավորությունը, սովորությունները և անձնային առանձնահատկությունները ձևավորվում են արտաքին և ներքին գործոնների շնորհիվ։ Ալեքսան ինքնամփոփ է բայց դա չի նշանակում որ նա չի սիրում շփվել։ Պարզապես վերականգնվելու համար նրան անհրաժեշտ է լռության մեջ մնալու ժամանակահատված։ Ամենամտերիմների հետ ՝ում վստահում է նա իրեն թույլ է տալիս լինել բաց և խանդավառ։ Ալեքսային հաճելի է լսել։ Ունի զարգացած,գեղեցիկ,վստահ խոսք։ Հոգատար է այն քչերի նկատմամբ, ովքեր այս, թե այն պատժառով արժանացել են իր ուշադրությանը։ Ընկերության մեջ ընտրողը ինքն է՝ այդ խաղաղ, գունեղ ներաշխարհով, սպասում արտահայտող աչքերով աղջիկը։ Ալեքսան սիրում է լսել եկեղեցու զանգերի ձայնը՝ բայց հեռվից։ Իր ասելով ՝զանգերի ձայնը հեռվից հեքիաթային է, մոտիկից՝վախենալու; Խմբում Ալեքսայի միակ և լավագույն ընկերը Դանթեն է ։

 

Posted in Աշխատանքային նախագծեր

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց

«Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ

Դեկտեմբերի 10

Անցկացման վայրը՝

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Քոլեջ
Սկիզբը`17:00

17:00-17:15. Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
17:15-17:30. Քայլք դեպի Քոլեջ
17:30. Քոլեջ`«Ատամհատիկ» տոնախմբություն
Մասնակիցներ`

2018-2019 թթ. ֆիզարձակուրդում գտնվող դասավանդող մայրիկներ, ծնողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ, հյուրեր:

Մուտքը`​

Երաժշտության հնչյունների ներքո ատամհատիկի մասնակիցները`Սեբաստացիկները, ծնողների հետ ցուցահարթակ (պոդիում) են բարձրանում:
Էկրանին օրվա 2019թ. ծնվածների մասին պատմող ֆիլմն է
«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր

Ժամը` 18:00 հավաքվում ենք տոնական սրահում:
Կանգնում ենք երկու շրջանով` մեծ և փոքր, իրար մեջ:
Միասնական երգ`« Ավետիս » :
Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

Միասնական պար`«Թաշկինակներով պար»
Միասնական պար՝« »
Միասնական երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):
Միասնական ընթերցանություն`Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:
Միասնական խաղ ատամհատիկ
Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:
Միասնական երգ՝«Գովենք-գովենք»
— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— ……-ի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ի ատամ գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1. ….-ը կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ին հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2. ….-ը կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ին հասավ սալորը,
Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»
Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Չիր ու չամիչ ենք բերե,
Յուղ ու մեղր ենք բերե:

Միասնական խաղ՝ «Մամի, մամի»
Կենտրոնում հղիներն են. շուրջպար՝ կրթահամալիրի աշխատողներով`«Բուլուլ»
«Ատամհատիկ» տոնախմբության մարզական ստուգատես

Էկրանին պտտվում են ատամհատիկի լուսանկարները:
Տոնական սրահից գնացքը ուղևորվում է մարմնամարզական սրահ:«Արև, արև, դուրս արի»
երգի ուղեկցությամբ սեբաստացի մայրիկները և նրանց բալիկ-ատամհատիկները դառնում են գնացք, դասավանդողները և մյուս
Միասնական խաղ՝ «Մամի, մամի»
Կենտրոնում հղիներն են. շուրջպար՝ կրթահամալիրի աշխատողներով`«Բուլուլ»
«Ատամհատիկ» տոնախմբության մարզական ստուգատես

Էկրանին պտտվում են ատամհատիկի լուսանկարները:
Տոնական սրահից գնացքը ուղևորվում է մարմնամարզական սրահ:«Արև, արև, դուրս արի»
երգի ուղեկցությամբ սեբաստացի մայրիկները և նրանց բալիկ-ատամհատիկները դառնում են գնացք, դասավանդողները և մյուս մասնակիցները` կամրջակներ: Սեբաստացի ատամհատիկներն անցնում են կամրջակի տակով, որից հետո բաժանվում ենք խմբերի:
Գլուխկոնխիների շքերթ
1-ին խումբ`ռոդարիական- խաղ`«Չոչ անող սեբաստացիները»:
Մարզագույք` մարզական գորգ, օղակներ

Հյուրասիրություն՝

Փոխինդ, հալվա, գաթաներ, աղանձ, որոնք հետաքրքիր ձևավորված են.
Ընկույզներից վզնոցներ՝ յուրաքանչյուրից կախված բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք:
Տարոսիկների հանձնում:

Posted in Աշխատանքային նախագծեր

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 25.11-29.11

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

10:00-10:30—Նախաճաշ
11:00-12:00— Աշնանային պարտեզ
12:30-13:00—Ճաշ
15:30-16:00- Հետճաշիկ:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
04.11-08.11
Երկուշաբթի — Միջավայրի խնամք՝մաքրում ենք բակը ավելորդ աղբից և տերևներից,իսկ հետո ջրում ենք մեր տնկած ծառերն ու թփերը։
Երեքշաբթի — Պատրաստելու ենք ինքնաշեն խաղ։Երգի,պարի և խաղիկների ուսուցում։
Չորեքշաբթի — Բնագիտական գործունեություն։
Հինգշաբթի — Ռոդարիական- մարզական խաղեր։Երգի,պարի և խաղիկների ուսուցում։
Ուրբաթ — Այցելություն ագարակ,կենդանիների խնամք։
Շաբաթվա հեքիաթ — Հ․Թումանյան «Ճամփորդները»։
Շաբաթվա բանաստեղծություն —Աթաբեկ Խնկոյան
Եղևնի
Գունատ աշուն է,
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում։
Միայն եղևին
Այնտեղ՝ խոր հովտում,
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում։

Posted in Աշխատանքային նախագծեր

Շաբաթվա աշխատանքային և վերապատրաստման 7-րդ փուլի նախագիծ՝ 18.11-22.11

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը։
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի — Նկարչություն ջրաներկով։Կնկարենք մեր ընկեր Աստղիկին։
  • Երեքշաբթի — Հեքիաթի հորինում Աստղիկի մասին։
  • Չորեքշաբթի — Պատրաստելու ենք  տիկնիկ սինտեպոնից
  • Հինգշաբթի — Ծննդյան մաղթանքի ծառ։
  • Ուրբաթ — Պատրաստելու ենք քաղցրահամ փոխինձ։
  • Խաղերգեր՝—Գովեմ, գովեմ, ում գովեմ, «Թռնոցի»․ «Կոտ ու կես»,«Հոպ թռի»,Սար սար,
  • Ասիկներ-Խաղ-թռնոցի
    Թռի, թռի, թիթեռնիկ,
    Եկեղեցու ծիծեռնիկ,
    Խաչ պատուհան կուտ քաղե,

    • Ավազանի ջուր խմե:
      Վարդի դաստա խորոտիկ,
      Ռեհանի փունջ մորոտիկ,
      Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
      Իմ սիրունիկ աղունիկ

    Խաղ-թռնոցի

    • Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
      Թռավ, գնաց առվի եզրիկ,
      Կերավ կուտիկ,
      Խմեց ջրիկ,
      Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:Խաղ-թռնոցի

      • Կլորիկ ու թմբլիկ եմ,
        Պստլիկ ու ճստլիկ եմ,
        Քիթս պուճուր–պուճուրիկ է,
        Աչուկներս սևուլիկ են,
        Կա՞ ինձ նման սիրունիկը:
        Չկա, չկա, չկա:
      •  Խնոցի- ասերգ

        — Խնոցի,
        — Հարոցի.
        Թանը հանի` քամեցի,
        Սրսուռ չորթան շինեցի,
        Եղով ապուր եփեցի,
        Պետոն ուզեց` տփեցի:
      • Երգ․
        Հարի, հարի, խնոցի,
        Մեջդ բարի, խնոցի,
        Ունկդ բարակ, խնոցի,
        Մեջդ կարագ, խնոցի:Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
        Փեսեն էկավ՝ տեղ չկա,
        Հարի, հարի, խնոցի,
        Մեջդ բարի, խնոցի:
      • Ատամհատիկի ասիկներ
        Ատամ, ատամ,
        Իմ կաթնատամ,
        Դու շուտ արի՛,
        Գալըդ բարի՜,
      • Երգ․
        Հարի, հարի, խնոցի,
        Մեջդ բարի, խնոցի,
        Ունկդ բարակ, խնոցի,
        Մեջդ կարագ, խնոցի:Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
        Փեսեն էկավ՝ տեղ չկա,
        Հարի, հարի, խնոցի,
        Մեջդ բարի, խնոցի:
      • Ատամհատիկի ասիկներ
        Ատամ, ատամ,
        Իմ կաթնատամ,
        Դու շուտ արի՛,
        Գալըդ բարի՜,
      • Ատամհատիկի ասիկներ
        Ատամ, ատամ,
        Իմ կաթնատամ,
        Դու շուտ արի՛,
        Գալըդ բարի՜,
      • Ատամհատիկի ասիկներ
        Ատամ, ատամ,
        Իմ կաթնատամ,
        Դու շուտ արի՛,
        Գալըդ բարի՜,
      • Իմ լավ  ատամ.
        Ես քեզ կըտամ
        Չամչով փլա՜վ,
        Հնդու խուրմա,
        Տանձ ու խնձոր
        Մի՜շտ, ամեն օ՜ր
        Փըստա՜, բադա՜մ,
        Էլ ո՜ր մեկի
        Անունը տամ,
        Իմ լավ ատամ: