Posted in Համագործակցության ծրագիր

Սակալա,պակալա ։Լիլուշը,խելացի փիսիկները և ջղայն շունիկը։

Խաղը սովորելու և սովորեցնելու ամենահրաշալի միջոցն է ։Միտք փոխանցելը խաղի միջոցով՝ընդունակություն։Հասկացված լինելը կարևորություն է։Առանց խոսքի խոսելը մի հատված մանկության հեքիաթից։

Հասկացա՞ք Լիլուշի մտահոգությունը,բացահայտեցի՞ք փիսիկների խելացի լինելու գաղտնիքը։Այո՞ Կեցցեք։Ձեր մանկության հեքիաթը ձեզ  հետ է ամենօր։

Posted in Համագործակցության ծրագիր

Մարիա Մոնտեսորի՝ինքնուրույնություն

Ներքին և արտաքին ազատությունը բնության պարգև է:Առանձնահատուկ տաղանդ է,որը կարելի է կասեցնել ինչպես ցանկացած տաղանդ և կարելի է զարգացնել:Ազատության,ազատ լինելու տաղանդով ծնվում են բոլորը:Յուրաքանչյուրի հետ ծնվում է նաև խիղճը:Մարդը կամ ականջալուր է լինում խղճին,կամ էլ խիղճը վերանում է ,սպանվում կյանքի հանգամանքների բերումով և դաստիարակությամբ:

Երբ երեխան չի հալածվում պարտադրանքներով,բառային անդադար չիկարելիներով,սովորում է խղճով վերաբերվել մրջյունին,խաղալիքին,բույսին,ընկերոջը,անծանոթին ինքնըստինքյան կամաց-կամաց ձեռք է բերում ազատ լինելու,հասարակության մեջ իր տեղը գտնելու հնարավորությունը:

Դաստիարակելու խնդիրը ոչ թե ազատություն տալն է,այլ ձև և համբերություն գտնելը,զարգացնելու այն ներքին ազատությունը,որը լույս աշխարհ է եկել երեխայի հետ:

Ծնողները,դաստիարակները,մարդիք ովքեր այդքան կարևորում են երեխայի ,մարդու,անձի ազատ լինելը,ընդամենը պետք է ընդունեն նրան այնպիսին ինչպիսին որ կա:

Անազատ դաստիարակությունը հասարակությանը տալիս է անառողջ,անսկզբունքային մարդկանց:Առանց ազատության բոլոր նպատակները դառնում են կեղծ և վտանգավոր երեխաների համար:

Մայր Թերեզա

  1. Հարկավոր չէ երեխաներին վախեցնել հրեշներով, գայլերով, ոստիկանությամբ: Դա նրանց չի՛ դարձնի ո՛չ ավելի խելոք, ո՛չ էլ՝ ավելի բարի:
  2. Երեխաներին դաստիարակեք՝ նրանց համար անթերի օրինակներ ծառայելով: Նրանք չեն սիրում խրատներ ու հանդիմանություններ: Երեխաները ցանկանում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր խրատները:
Posted in Համագործակցության ծրագիր

Ջանի Ռոդարի Սակա՛լա-պակա՛լա

  1. Կարդալ և վերլուծել Ջանի Ռոդարիի «Սակալա պակալա» ստեղծագործությունը
  • Ինչո՞ւ էր ծերունին հասկանում երեխաների հորինած լեզուն:
  • Ըստ ձեզ՝ ի՞նչ էին ասում տղաները:
    • Փոքր ժամանակ ձեզ հետ եղե՞լ է նմանատիպ դեպք, երբ դուք ինչ-որ բան անեք, բայց մեծը չհասկանա: Կպատմե՞ք այդ դեպքի մասին:Փոքր ժամանակ ձեզ հետ եղե՞լ է նմանատիպ դեպք, երբ դուք ինչ-որ բան անեք, բայց մեծը չհասկանա: Կպատմե՞ք այդ դեպքի մասին:
    • Добро и зло основные понятия морали,движущие силы вселенной.Нет добра ,нет сказки.Вся наша жизнь сказка.Мы люди напрямую или косвенно верим сказкам.А еще мир делится на обыкновенность и не обыкновенность.Сакала пакала-сопоставление добра и зла.Движущая сила вселенной -доброта и необыкновенность.
    •  Ծերունին լավատես էր,նրա միջի հեքիաթայինը չեր խժռել նախանձը:
    • Կյանքը ապրելը մարդու ընտրությունն է,լավատես լինենք:
    • Երբ փոքրեի ,մեր պարտեզում ծաղիկների սերմեր էին ցանել:Մեկ ամիս հետո ,երբ ծաղիկները ծաղկեցին,ի տխրություն ընկ.Լյուբայի, պարզվեց,որ բոլորը նույն գույնն ունեին:Ես էլ ,որպեսզի փարատվի ընկ. Լյուբայի և պարտեզի աշխատողների տխրությունը,հավաքեցի մայրիկիս եղունգների բազմագույն լաքերի սրվակները,բերեցի պարտեզ և տարբեր գույներով ներկեցի ծաղկած  ծաղիկները:Բնականաբար խմբակիցներս հիանալու,պարծենալու առիթ ունեցան:Իսկ մեծերը:Մեծերը մտածում էին ,թե ինչ պատասխանեն մայրիկիս: Հաջորդ օրը ծնողներս նվիրեցին բազմագույն ներկեր և վրձիններ:Ի դեպ մինչ օրս էլ նկարում եմ :