Posted in Դաստիարակի օրագիր

Որպես մանկավարժ…

Որպես մանկավարժ որո՞նք են ձեր մոտեցումները՝ լացող, չներառվող, կամակոր, ագրեսիվ, չքնող սաներին, ի՞նչ մեթոդներով եք հասնում որոշակի լուծումների, ինչպիսի՞ հմտություններ ու կարողություններ եք կիրառում՝ ուսումնական գործունեության մեջ տարատեսակ «խոչընդոտները» հաղթահարելու և լավագույն արդյունքին հասնելու համար։ Գրե՛ք ձեր դիտարկումները, պատմեք հաջողված և չհաջողված փորձերի մասին։

Թվարկած բոլոր դրսևորումները ազդանշաններ են,  որոնց միջոցով երեխան արտահայտում է իր ներքին ինքնուրույն,  չհաղթահարվող խնդրի առկայության մասին, արտաքին դրսևորման միջոցով։ Ամենասարսափելին նման երեխաների համար նեգատիվ վերաբերմունքն է և հասարակության մեջ նկատողություն ստանալը։ Երեխան վստահում և խաղաղվում է,  երբ դիմացինի վարքագծի մեջ զգում և տեսնում է հետաքրքրվածություն խնդրի լուծման և իր իսկ անձի հանդեպ, բարիդրացիական վերաբերմունք`  անկախ իրավիճակից,  տոկունություն և համբերություն։ Շատ ավելի հեշտ է խոսել այս թեմայի շուրջ,  քան գրել։ Նման և նմանատիպ հարցերի լուծման կարևորագույն հատկանիշներն են՝ սիրել՝  չզանազանելով, վստահել՝  տարբերություն չդնելով, խոսքով կամ վերաբերմունքով ցույց տալ,որ գիտես երեխայի առանձնահատուկ դրական գծերը։ Շշուկի մեթոդը լավագույններից մեկն է։ Պետք է կիրառել սիրով և համբերատարությամբ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s