Posted in Դաստիարակի օրագիր

Որպես մանկավարժ…

Որպես մանկավարժ որո՞նք են ձեր մոտեցումները՝ լացող, չներառվող, կամակոր, ագրեսիվ, չքնող սաներին, ի՞նչ մեթոդներով եք հասնում որոշակի լուծումների, ինչպիսի՞ հմտություններ ու կարողություններ եք կիրառում՝ ուսումնական գործունեության մեջ տարատեսակ «խոչընդոտները» հաղթահարելու և լավագույն արդյունքին հասնելու համար։ Գրե՛ք ձեր դիտարկումները, պատմեք հաջողված և չհաջողված փորձերի մասին։

Թվարկած բոլոր դրսևորումները ազդանշաններ են,  որոնց միջոցով երեխան արտահայտում է իր ներքին ինքնուրույն,  չհաղթահարվող խնդրի առկայության մասին, արտաքին դրսևորման միջոցով։ Ամենասարսափելին նման երեխաների համար նեգատիվ վերաբերմունքն է և հասարակության մեջ նկատողություն ստանալը։ Երեխան վստահում և խաղաղվում է,  երբ դիմացինի վարքագծի մեջ զգում և տեսնում է հետաքրքրվածություն խնդրի լուծման և իր իսկ անձի հանդեպ, բարիդրացիական վերաբերմունք`  անկախ իրավիճակից,  տոկունություն և համբերություն։ Շատ ավելի հեշտ է խոսել այս թեմայի շուրջ,  քան գրել։ Նման և նմանատիպ հարցերի լուծման կարևորագույն հատկանիշներն են՝ սիրել՝  չզանազանելով, վստահել՝  տարբերություն չդնելով, խոսքով կամ վերաբերմունքով ցույց տալ,որ գիտես երեխայի առանձնահատուկ դրական գծերը։ Շշուկի մեթոդը լավագույններից մեկն է։ Պետք է կիրառել սիրով և համբերատարությամբ։

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ՝09.12- 13.12

Երկուշաբթի դեկտեմբերի 9

Նախաճաշ՝

  • միրգ`նարինջ, բանան
  • պանիր, հաց, թեյ
  • ձու, կարագ

Ճաշ՝

  • շոգեխաշած բազուկ
  • հավով  վերմիշիլով ապուր
  • հաց, պանիր

Հետճաշիկ՝

  • աղցան
  • հնդկաձավարով  փլավ
  • հաց                                                                                                                                                            Երեքշաբթի՝ դեկտեմբերի 10Նախաճաշ՝
    • Միրգ՝ խնձոր, նարինջ
    • բրնձով շիլա
    • հաց, պանիր

    Ճաշ՝

    • աղցան
    •  կարտոֆիլի պյուրե
    • հաց

    Հետճաշիկ՝

    • մածուն
    • հաց, պանիր
    • Թխվածքաբլիթ. Զեբր

     

    Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 11

  •  

    Նախաճաշ՝

    • միրգ՝ խնձոր, բանան
    • հաց, պանիր, հալվա
    • կաթնաշոռով,  թթվասեր

    Ճաշ՝

    • աղցան
    •  մսով , վերմիշիլով փլավ
    • հաց, թթվասեր, մածուն

    Հետճաշիկ՝

    • սպաս
    • շոկոլադ
    • հաց,պանիր                                                                                                                                Հինգշաբթի՝ դեկտեմբերի  12

     

    Նախաճաշ՝

    • միրգ՝ բանան, խնձոր
    • պանրիկ
    • պանիր,հաց, թեյ

    Ճաշ՝

    • թթվասեր
    • մսով բորշ
    • հաց, պանիր,

    Հետճաշիկ՝

    • աղցան
    • ոսպով բրնձով փլավ                                                                                                                          Ուրբաթ՝ դեկտեմբերի 13
    • հացՆախաճաշ՝
      • միրգ` խնձոր, բանան
      • Թխվածքաբլիթ. Զեբր
      • հաց, պանիր, կակաո

      Ճաշ՝

      • աղցան
      • հավով հաճարով փլավ
      • հաց, պանիր

      Հետճաշիկ՝

      • պանիր, հաց
      • կոմպոտ
      • տ. Կարտոֆիլ
Posted in Դաստիարակի օրագիր

Օշո։ Ոչ ոք չի կարող քեզ փրկել ․․․քեզանից բացի։

Չեմ պատկերացնում ապրելու իմաստը՝ առանց կյանքի ամեն վայրկյան փոխվելու։Կապ չունի պահերը լավն են ,թե վատը։ Ամենակարևոր հաղթանակը ինքդ քեզ հետ մենամարտինն է։ Բոլոր դրսևորումները անձիս նկատմամբ ևս մեկ աստիճանով իմաստնանալու,այո, այդ էներգիան ստանալու նպատակին են ծառայում։ «Ինչու՞», «ու՞մ էի վատություն արել» հարցերի փոխարեն ինքս ինձ տալիս եմ՝ «ինչի՞ համար», «որ ի՞նչ անեմ» հարցերը։Իրականում այս կյանքում մեզ ոչինչ չի պատկանում։

Մերը միայն այն է, ինչ մեր ներսում է՝զգացողությունները, զգացմունքները,հոգեվիճակը։
Posted in Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ՝09.12-27.12

8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝ բասեն բարի,տոնածառ ջան տոնածառզար զնգըփաթ, փաթ, փաթիլներ
  • Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Չարի վերջը, Սևուկ ուլիկը
  • բանաստեղծություններ՝ Հ․ Թումանյան՝ Առաջին ձյունը,   Ձմեռ պապին, Եղևնին
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ
  • 09.12-13.12
  • Երկուշաբթի — Ծառի ճյուղերից պատրաստելու ենք ամանորյա օղակներ։
  • Երեքշաբթի — Պատրաստելու ենք ձնեմարդուկներ՝ անհրաժեշտ է սպիտսկ գուլպա ,բինձ և կոճակներ։
  • Երեքշաբթի — Տուփերից պատրաստելու ենք տոնածառ և զարդարենք։
  • Չոչեքշաբթի — Ամանորյա  ինքնաշեն խաղալիքի պատրաստում եղևնու կոներից։
  • Ուրբաթ — Ամանորյա մարզական խաղեր՝ գլուխկոնծիներ,գնդակածաղեր և օղակածաղեր։
  • 16.12-20.12
  • Երկուշաբթի — Պատրաստելու ենք պենոպլաստե տնակներ։
  • Երեքշաբթի — Բարեմաղթանքների ծառ՝ գունավոր փոքրիկ լամպերից։
  • Չորեքշաբթի — Ամանորյա անակնկալ մայրիկներին՝ պատրաստելու ենք նկարների շրջանակներ։
  • Հինգշաբթի — Ինքնաշեն խաղալիք՝ պատրաստելու ենք աստղիկներ և եղնիկներ։
  • Ուրբաթ — Ապակե տարրան կգունավորենք և կպատրաստենք մոմակալներ։
  • 23.12-27.12
  • Երկուշաբթի — Ընկույզներից  պատրաստելու ենք ՝ ասիլ — վասիլներ։
  • Երեքշաբթի — Պասուց տոլմա՝ անհրաժեշտ է հատիկեղեն, բուսայուղ, սոխ և թթու կաղամբ։
  • Չորեքշաբթի — Ծնողների օգնությամբ կպատրաստենք տարեգաթա։
  • Հինգշաբթի — Ամանորյա տոնախմբություն Արևմուտքում։
  • Ուրբաթ — Այլընտրանքային նկարչություն

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ՝09.12-27.12”

Posted in Դաստիարակի օրագիր

Օշո ՛՛Կյանքը փորձ է՛՛ վերլուծություն

Եթե ձևավորված սկզբունքով, բնավորությամբ մարդ ես, կարծում եմ շատ ավելի լավ է հարցնելը։ Շատ լսում ես, քիչ՝ խոսում և մի աշխարհ բացահայտումներ անում։ Յուրաքանչյուր գործողություն ծնում է անմիջական արդյունքներ։ Պարզապես արթու՛ն եղեք և հետևե՛ք։ Արթուն, զգոն և ամենակարևորը համբերատար։ Յուրաքանչյուր բան սիրելով անելուց սխալվելը խնդիր չէ, այլ իհարկե կյանքի փորձ է։ Մարդ որը ոչինչ չի անում՝  անսխալական է։

Posted in Դաստիարակի օրագիր

Դավիթ (resilience )

Չեմ թաքցնի՝ Դավիթը բացակայում է միայն հիվանդ լինելու պատճառով։ և այո այդ օրերին տուն եմ վերադառնում աշխատանքի մեջ ամբողջությամբ չսպառված։ Ավելի ազնիվ՝ չհոգնած։ Դավիթը հետաքրքիր զրուցակից է, կասեի բարդ զրուցակից է։ Պարտադիր ասելիք ունի,հետո հարցերի պատասխանների ակնկալում՝ կասեի պարտադրում և հետո այդ պատասխանների վերլուծությանը ինքն է  եզրահանգում։ Եզրահանգումն էլ՝ վճիռ։ Չափից դուրս բարի է ,սիրում է հյուրասիրել, օգնել ցանկացած հարցում։ Երկու օր աառաջ պատմեց ,որ փողոցում գտել է սոված, մրսած փիսիկի։ Մայրիկի հետ բերել են տուն,լողացրել են և արդեն Պուշոկը սիրում է Դավիթին և իր ընտանիքին։ Իմ կարծիքով Դավիթի համար կարևորագույն գործոններից մեկը սիրված լինելն է։ Ամենաբարդ պահին,ամենակախարդական բառերն են ՝ես քեզ սիրում եմ։ Ամենաբարդ պահերը ակնթարթներ չեն։ Տարիքին ոչ համապատասխան զգայուն է։ Զգում է սրտով, վերլուծում ագրեսսիվ դրսևորմամբ։ Չի սիրում լինել շահագործված, չզբաղված։ Տանել չի կարողանում հրամայական տոնն ու բարձրաձայնությունը։ Ընդունակ, պարզ և բարդ, բարի, պաշտպանված լինելուն մեծ կարևորություն տվող երեխա է։

Posted in Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ՝02.12 — 06.12

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ՝02.12 — 06.12”